Հանդիպումներ

2014 թվականի առաջին հանդիպումը Երևանի Քաղաքապետարանում, հունվարի 16-ին, երեկոյան ժամը 18:00-ից 20:00:

Հանդիպման ընթացքում արված գրառումներ, որոնք դեռ կարիք կա համակարգելու․


Մեր համար ամենահարմար տարբերակները՝
Պնդում ենք բորդյուրներով հեծանվային ուղիները:
Նախ անենք գծանշումներ, հետո երբ արդեն ֆինանսապես ավելի հեշտ լինի, արդեն սարքենք բուլիժնիկներով:
Էս փուլում շեշտը դնենք գծանշումների վրա:
Նաև ուզում ենք հասկանալ Երևանի բնակիչների վերաբերմունքը էս երևույթի նկատմամբ:

Գծերը գծվում են կայանատեղերը հաշվի առնելով, որպեսզի հեծանիվների համար անվտանգ լինի ու բավական լայն՝ թե հեծանիվների, թե մեքենաների համատեղ երթևեկության համար:

Լավ կլինի, որ արահետների ստեղծման / գծանշման պրոցեսին զուգահեռ նաև իրականացվեն դասընթացներ՝ երթևեկության կանոնների, հեծանիվների ու մեքենաների համատեղ երթևեկության սպեցիֆիկ պահերի և այլնի մասին:
Կայանատեղերի 2մ40սմ-ից հետո սկսվում ա հեծանվային 1մ․ 80սմ –ը որի մեջ փաստորեն կա ևս 60 սմ մինչև առաջին գծի ավարտվելը ու երկրորդի սկսվելը:

Էնտեղ որտեղ մայթը լայն է, 110 սմ արահետ գծենք, դառնա այլընտրանք, բայց սա դեռ որ քննարկելու կարիք կա

Հնարավորություն ենք տալիս հեծանվորդին՝ օգտվել այլընտրանքային տարածությունից, եթե արահետը փակ է կամ անհարմար:
Հրապարակից անցում դեպի արշակունյաց – էս տարբերակը դեռ որ մութ ա, դեռ պարզ չի
Սայաթ Նովա-Նալբանդյան․․․

Վերջնական ամփոփում
Բոլոր փողոցներում անում ենք կետագծեր, որ նշանակում է, որ թե մեքենաները, թե հեծանիվները կարող են քշել։ Գծերը լինեն սպիտակ:
Գուցե կանաչ անենք՞
Սկզբի ահմար կետագիծ
Հիմնական ուղերձը՝ մենք դեռ չգիտենք , թե իրականում ինչքան հեծանվորդ կա, ուզում ենք պարզել, որի համար ուզում ենք իմանանք, ու հենց որ կավելանան, արդեն կմտածենք հիմնական ու ավելի ապահով հեծանվուղու մասին:
Կետագծերը կարող են հետո աստիճանաբար վերածվել բորդյուրների:
Երթուղին
Էլի գալիս ենք մատենադարան-էրեբունի թանգարան գծին, որպես ողնաշարային, մայրուղային գիծ:
Եկեք նաև չֆիքսվենք մի երթուղու վրա, այլ ստեղծենք մի քանի զուգահեռ, այլընտրանքային երթուղիներ, որոնցից հեծանվորդները կարող են ընտրել:


No comments:

Post a Comment