Thursday, November 28, 2013

Երևանում նոր հեծանվային արահետների ստեղծման առաջին քայլերից մեկը

Եթե դուք տեսնում եք այս հայտարարությունը, ուրեմն դուք հավանաբար առնչություն ունեք հեծանիվների հետ, ուստի կարող եք նաև մասնակցել այս հանդիպումների շարքին, որոնց արդյունքում հնարավոր կլինի Երևանում ունենալ նոր, նորմալ ֆունկցիոնալ հեծանվային արահետներ:

Հեծանվասեր հանրություն ջան, բարի լույս:

/Տեքստն ու Երևանի քարտեզով լուսանկարները տրամադրեց Արման Վերմիշյանը/

Արդեն երևի գիտեք, որ Երևանի քաղաքապետարանում օրերս քննարկվել է Երևան քաղաքում հեծանվային հիմնական, ավելի ֆունկցիոնալ մեկ երկու նոր արահետների անցկացման հարցը: Մեր առաջարկը, որը վերբերվում է Մատենադարան - Հանրապետության հրապարակ գծին, մնում է ուժի մեջ: Հիմա խնդիր ենք դնում այն շարունակել մինչեւ Էրեբունի թանգարան: Տարբերակներ ենք դիտարկում, թե կոնկրետ ո՞ր փողոցներով անցնեն արահետները, ինչպե՞ս կառուցվեն և այլն: Երկու հիմնական տարբերակի քարտեզ կցում եմ այս հաղորդագրությանը. մեկը Հրապարակից գնում է Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Կոնգրես հյուրանոց, հետո այգու միջով դուրս գալիս կրկեսի մոտ, այնուհետեւ Արշակունյացով մինչև Գարեգին Նժդեհ, որտեղից դեպի Արցածի փողոց, հետո Էրեբունի փողոց և թանգարան: Մյուս գիծը՝ Հրապարակից Տիգրան Մեծով դեպի Սասունցի Դավիթ, հետո Ազատամարտիկների փողոց, հետո Էրեբունիով թանգարան:

Միանգամից ասեմ, որ բավականին բարդ հատվածներ կան, որոնց կոմպրոմիսային լուծումները պետք է փորձենք միասին գտնել: Էրեբունի, Ազատամարտիկների, Արցախի, Սասունցի Դավիթ, ու Գարեգին Նժդեհի փողոցներում կարող եմ ասել խնդիր չունենք - փողոցները լավ լայն են, կարող ենք մի քիչ գողանալ: Ամենալուրջը Տիգրան Մեծն է, հատկապես հրապարակից Ռոսիա ընկած հատվածում և Արշակունյացի վերջին հատվածը, կրկեսից գրիգոր Լուսավորիչով մինչեւ այգի հատվածը եւ իհարկե Վազգեն Սարգսյան փողոցը: Այլընտրանքներ նայում ենք, բայց լաաաավ պետք ա քննարկվեն: Օրինակ տիգրան Մեծին զուգահեռ Խորենացի փողոցը, կամ Արշակունյացին զուգահեռ Սևանի փողոցը: Մի խոսքով եկեք խելք խելքի տանք, տեսնենք ինչ ենք անում: Մի բան հստակ է․ որոշ հատվածներում արահետները լինելու են բոլոր տրանսպորտային միջոցների համար թույլատրելի, այսինքն և հեծանվի, և մեքենայի համար: Մի բան ավելացնեմ. շատ ընտիր կլիներ, եթե կարողանայինք մի ինչ որ ձևով Սասունցի Դավթից արահետը տանեինք կպցնեինք Սևանի փողոցին. արանքից Տիգրան Մեծն իր խնդիրներով դուրս կգար եւ Արշակունյացի կեղտոտ օդը մի քիչ քիչ կշնչեինք: Բայց, ոնց տեսնում եմ, միակ տարբերակը կայարանի անցումով անցնելն ա:

Մի հատ էլ այլընտրանքային տարբերակ. Գարեգին Նժդեհից թեքվում ենք Սևանի փողոց, այլ ոչ թե գնում դեպի Արշակունյաց, հետո կրկես: Էս փողոցով շատ եմ անցել, շատ հանգիստ փողոց է. միակ պրոբլեմատիկ մասը Քրիստափորի փողոցի հետ խաչմերուկն է, Փեթակի մոտ, որ ուղղակի գժանոց է: Ի դեպ, այստեղ վերջը պետք է լուսացույց դրվի, չի լինում նորմալ մեքենաների երթևեկությունը կարգավորել: Եթե արահետը այստեղով անցնի, կարող ենք առաջարկել միանգամից այս հարցն էլ կարգավորել:
Ինչ կասեք?